«Մենք բարեկամներ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի, որ մենք մեզ բարեկամ չենք:
Ով իր ազգը, հայրենիքը, չի սիրում իրավունք չունի օտարներից սեր պահանջել»:
ՐԱՖՖԻ
Հինգերորդ դարում խորենացին քննադատում էր մեր թագավորների և իշխանների անիմաստասեր բարքը:
Խոսում հայրենասիրական ոգի ոնենալու և ազատագրական սխրանքներ կատարելու մասին:
Մենք չսիրեցինք մեր Հայրենիքը, չգնահատեցինք այն ինչ ունեինք, մեզ բաժանեցին օտարների, յուրայինների,
սեվերի, սպիտակների:
Մեր ոսկեղենիկ մայրենին փոխվեց սեռական բնույթի հայոյանքով:
Ատելության արմատները մետաստազի նման տարածվեցին Հայաստանում:
Մենք հորթի հրճվանքով մերժեցինք Սերժին, որ ապրենք ապահով, բարեկեցիկ, արժանապատիվ Հայաստանում: Մենք մեր ձեռքով մեր Հայրենիքը դարձրեցինք թղթե նավակ, նետեցինք բաց ծով:
Ազգս դարձավ ժողովուրդ, արժանապատիվ տղամարդը ծնկեց, արքայամոր վիզը ծռվեց, կորցրեցինք աիրությունն ու հպարտությունը, ունեցանք մի մեծ քաղաք, անունը
ԵՌԱԲԼՈՒՐ:
Մենք մեր ձեռքով ու մեր միջից մի թիթեռ բուծեցինք ու... դարձրեցինք ՑԵՑ:
Էմմա ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ